Ապրիլի 17-ին Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց «Սպորտլանդիա 2025» միջոցառման Սյունիքի մարզային փուլը, որը միավորել էր մարզի տարբեր համայնքների լավագույն դպրոցական թիմերին։ Մրցումներին մասնակցում էին Գորիսի, Սիսիանի, Կապանի, Քաջարանի և Մեղրիի դպրոցների այն թիմերը, որոնք համայնքային փուլերում գրավել էին առաջին և երկրորդ տեղերը։ Միջոցառումը նշանավորվեց թեժ պայքարով, մարզական ոգով և բարձր տրամադրությամբ։ Թիմերը մրցեցին արագության, ճարպկության, թիմային աշխատանքի և ֆիզիկական պատրաստվածության տարբեր մրցաձևերում։ Յուրաքանչյուր թիմի հաջողությունը գնահատվում էր միավորներով, և ընդհանուր հաշվարկի արդյունքում հաղթող ճանաչվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մարզիկները փայլեցին իրենց կազմակերպվածությամբ, կամքի ուժով և փոխօգնության բարձր մակարդակով։ Նրանք ընդհանուր հաշվարկով վաստակեցին 39 միավոր և արժանացան առաջին տեղի պատվին՝ ձեռք բերելով իրավունք Սյունիքի մարզը ներկայացնելու «Սպորտլանդիա 2025» մրցույթի հանրապետական փուլում։ Միջոցառումը կարևոր նշանակություն ունի մարզական ոգու ձևավորման, թիմային մտածողության և առողջ ապրելակերպի խթանման գործում՝ նպաստելով երեխաների ֆիզիկական ու սոցիալական զարգացմանը։
| |
| |
Դիտումներ: 181 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |