Մայիսի 8-ին Երևանում կայացավ Երկրապահի օրվան նվիրված մրցույթ-միջոցառում, որն ուղղված էր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանն ու ռազմահայրենասիրական գիտելիքների խորացմանը։ Միջոցառմանը մասնակցեց նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներից ու շրջանավարտներից կազմված թիմը՝ դպրոցի զինղեկ Արտուր Հովսեփյանի ղեկավարությամբ։ Մրցույթի ընթացքում Բախշյանականները փայլեցին հատկապես «Զենքի քանդում-հավաքում» մրցափուլում, որտեղ թիմային հաշվարկով զբաղեցրին պատվավոր երրորդ տեղը։ Այս հաջողության համար նրանք պարգևատրվեցին Երկրապահ կամավորական միության պատվոգրով՝ որպես իրենց պատրաստվածության, կազմակերպվածության և պատասխանատվության գնահատանք։ Միջոցառումն ընդգծված ուսուցողական բնույթ էր կրում՝ խթանելով պատանիների ռազմահայրենասիրական ոգին ու թիմային համագործակցության հմտությունները։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի պատանիների մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ։
| |
| |
Դիտումներ: 165 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |