Այբբենարանի տոն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Մայիսի 16-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տեղի ունեցավ Այբբենարանի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում՝ «Սրի դեմ ՝գրիչ» խորագրով։ Դասվար Իրինա Ջավահիրյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը յուրահատուկ ու անմոռանալի օր դարձավ թե՛ փոքրիկների, թե՛ նրանց ծնողների և ուսուցիչների համար։

Տոնական ձևավորված դահլիճում 1-ին դասարանցիները հպարտությամբ ներկայացրին իրենց գիտելիքներն ու ձեռքբերումները՝ երգի, պարի, ասմունքի և փոքրիկ բեմադրությունների միջոցով։ Երեխաները նշեցին, որ արդեն ծանոթ են բոլոր տառերին, կարողանում են կարդալ ու գրել և ուրախ են, որ հաղթահարել են կրթության առաջին կարևոր փուլը։

Միջոցառումը համակված էր ջերմությամբ ու տոնական տրամադրությամբ։ Դասվար Իրինա Ջավահիրյանը շնորհավորեց աշակերտներին՝ ցանկանալով նրանց հաջողություններ և շարունակական առաջընթաց ուսումնառության ճանապարհին։ Ծնողներն իրենց երախտագիտությունն արտահայտեցին ուսուցչուհուն՝ երեխաների կրթության և սրտացավ աշխատանքի համար։

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.05.2025)
Դիտումներ: 190 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar