Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հունիսի 6-ին անցկացվեց միջոցառում՝ նվիրված «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից կազմակերպվող Հանրապետական բաց օլիմպիադայում հաջողություն ցուցաբերած աշակերտների պարգևատրմանը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-8-րդ դասարանների աշակերտները նույնպես ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել Հանրապետական բաց օլիմպիադային, որն անցկացվել էր կրթական ծրագրի շրջանակում, և որի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին, աջակցել նրանց կրթական առաջընթացին և ուսումնասիրել օժտվածության զարգացման խնդիրները։ Հանրապետական բաց օլիմպիադան անց է կացվում «Մաթեմատիկա», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Պատմություն» առարկաներից: Օլիմպիադայում բարձր արդյունքներ են գրանցել և դիպլոմների ու գովասանագրերի արժանացել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետևյալ աշակերտները․ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 5-րդ «Դ» դասարան
7-րդ «Գ» դասարան
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 4-րդ «Ա» դասարան
5-րդ «Ա» դասարան
5-րդ «Բ» դասարան
5-րդ «Դ» դասարան
7-րդ «Բ» դասարան
8-րդ «Ա» դասարան
8-րդ «Գ» դասարան
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ 8-րդ «Գ» դասարան
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 7-րդ «Գ» դասարան
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև օլիմպիադայի կազմակերպմանն աջակցած Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի անձնակազմին։ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած բարձր պատասխանատվության և աջակցման համար շնորհակալագրերով պարգևատրեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանին, ուսուցչի օգնականներ Արփինե Ծատրյանին, Հասմիկ Օհանյանին, Հասմիկ Տատինցյանին, Անուշ Էլյազյանին, Օլյա Ղուլունցին, Հայարփի Բակունցին, հատուկ մանկավարժ Սյուզաննա Մաշուրյանին և գրադարանավար Արշալույս Երիցյանին։ Միջոցառումը ևս մեկ վկայություն էր այն մասին, որ նպատակասլաց և նվիրումով աշխատող մանկավարժական թիմը կարող է մեծապես նպաստել աշակերտների կրթական հաջողություններին՝ ներշնչելով նորանոր ձեռքբերումների և խրախուսելով գիտելիքի հանդեպ սերը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ղեկավարությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր միջոցառման կազմակերպման և հաջող անցկացման գործում։ Այսպիսի միջոցառումները ոչ միայն ճանաչում են տալիս աշակերտների գիտելիքներին, այլև խթանում նոր հաջողությունների ձգտելու ոգին՝ դարձնելով դպրոցն աճի և զարգացման կենտրոն։
| |
| |
Դիտումներ: 185 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |