Թումոն արդեն Գորիսում է. կրթական նոր հնարավորություններ՝ տեղում

Հունիսի 11-ին պաշտոնապես բացվեց Գորիսի Թումո տուփը, որը տեղակայված է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարածքում՝ Սյունիքի 183 հասցեում։ Թումո տուփի գործարկումը մի նոր փուլ է տարածաշրջանի պատանիների համար՝ ստեղծարար և տեխնոլոգիական կրթության մատչելիության առումով։

Ի՞նչ է Թումո տուփը․
Թումո տուփերը նորարարական կրթական հանգույցներ են, որտեղ աշակերտներն անցնում են ինքնուսուցման վարժանքներ, իսկ շարունակական ուսուցման համար պարբերաբար այցելում են Թումոյի հիմնական կենտրոններ։

Գորիսի թումոցիներն արդեն սկսել են իրենց առաջին քայլերն ինքնուսուցման հարթակում։ Շուտով նրանք Թումոյի տրամադրած տրանսպորտով կուղևորվեն Կապանի Թումո կենտրոն՝ մասնակցելու դասընթացների, աշխատարանների ու թիմային նախագծերի։

Եթե դու 12 և ավելի տարեկան ես, ապա արդեն կարող ես միանալ Թումո ընտանիքին։ Գրանցման հղումը հասանելի է այստեղ։ Մի՛ կորցրու հնարավորությունդ սովորել դիզայն, ծրագրավորում, անիմացիա, ֆիլմարտադրություն և շատ ավելին՝ առաջատար մասնագետներից։

Գորիսի Թումո տուփը իրականություն է դարձել «ContourGlobal» ընկերության աջակցությամբ:

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.06.2025)
Դիտումներ: 191 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar