Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանցիները հանդիպեցին իրենց առաջին տառին

Սեպտեմբերի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում տիրում էր ուրախ ու տոնական մթնոլորտ․ փոքրիկ աշակերտները առաջին անգամ բացեցին դպրության դռները՝ հանդիպելով հայոց այբուբենի առաջին հնչյուն-տառին՝ «Ա»-ին։

Դասվար Արմինե Հարությունյանի նախաձեռնությամբ սովորական դասը վերածվել էր յուրօրինակ տոնի․ երեխաները երգում էին, պատմում, հարց ու պատասխանների միջոցով բացահայտում «Ա»-ի խորհրդանիշը։ Դասարանը զարդարված էր գունեղ դեկորներով, իսկ միջոցառմանը ներկա ծնողները հպարտությամբ հետևում էին իրենց փոքրիկների առաջին հաջողություններին։

Գրաճանաչության մեկնարկը կարևոր հանգրվան է յուրաքանչյուր երեխայի կյանքում․ այն ոչ միայն գիտելիքի ու դպրության ճանապարհի սկիզբն է, այլև ազգային արժեքների ու մշակույթի ճանաչման առաջին քայլը։

«Ա»-ով սկսվում է հայոց այբուբենը, և հենց «Ա»-ից էլ սկսվեց փոքրիկ Բախշյանականների մեծ ճանապարհորդությունը՝ դեպի գրականություն, պատմություն և գիտելիք։

Այսօր նրանք արդեն դպրոցական ընտանիքի լիարժեք անդամներ են, իսկ վաղը լինելու են մեր մշակույթի ու գիտելիքի կրողները։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.09.2025)
Դիտումներ: 185 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar