|
Հոկտեմբերի 13-17-ը Գորիս քաղաքում անցկացվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված դպրոցականների ֆուտբոլի առաջնության համայնքային փուլը։ Առաջնությանը մասնակցել են Գորիսի տարածաշրջանի մի շարք դպրոցների թիմեր՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ, Գորիսի թիվ 2, Գորիսի թիվ 5 հիմնական, ինչպես նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերը։ Մրցաշարն անցկացվել է երեք տարիքային խմբերում՝ Մ10 (2014-2016 թթ.), Մ12 (2012-2014 թթ.), Մ14 (2010-2012 թթ.)։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները հանդես են եկել բացառիկ հաջողությամբ՝ ցուցադրելով գեղեցիկ, թիմային և մարտական խաղեր։ Մ10 և Մ14 տարիքային խմբերում մեր դպրոցականները խոշոր հաշվով հաղթել են բոլոր մրցակիցներին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը և նվաճելով մարզային փուլին մասնակցելու իրավունք։ Մ12 խմբում թիմը արժանացել է պատվավոր երրորդ տեղին։ Մեր թիմերի հաջողությունների հեղինակներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ՝ Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Այս մրցաշարի նպատակն է՝ խթանել դպրոցական ֆուտբոլի զարգացումը և մասսայականացումը, բարձրացնել ֆիզկուլտուրայի ուսուցման որակը դպրոցներում, բացահայտել խոստումնալից ու տաղանդավոր ֆուտբոլիստներին, ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ և իհարկե՝ դպրոցական սպորտում նոր հաջողությունների հիմք դնել։
| |
|
| |
| Դիտումներ: 175 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |










