Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի մանկական գրադարան

Նոյեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Ռիտա Շալունցի և ծնողների հետ այցելեցին Գորիսի մանկական գրադարան՝ մասնակցելու «Ես երեխա եմ և ունեմ...» թեմայով ուսուցողական դաս-պարապմունքին, որը նվիրված էր երեխաների իրավունքներին և պարտականություններին։

Դասը վարեցին Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Հայրապետյանը և մանկական գրադարանի մասնագետ Գայանե Աթայանը։ Նրանք սովորեցրին երեխաներին իրենց իրավունքներն ու դրանց կարևորությունը, ինչպես նաև ընդգծեցին պարտականությունների գիտակցված կատարումը՝ կենդանի քննարկումներով, պատմություններով և հետաքրքիր օրինակներով։

Այցը դարձավ երեխաների համար ճանաչողական, ապահով միջավայրում սովորելու և քաղաքացիական կրթության կարևոր արժեքներին ծանոթանալու լավ հնարավորություն։

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2025)
Դիտումներ: 83 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar