Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է իրազեկման ակցիա՝ նվիրված երեխայի իրավունքներին

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք իրազեկման միջոցառումներ, որոնք ուղղված էին երեխաների իրավունքների կարևորագույն ուղղությունների ընդգծմանն ու դպրոցականների կրթմանը։

Իրավունքի թեմատիկ շաբաթվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև փախստական և ապաստան հայցող երեխաների ապահովվածությանը։ Ակցիայի մեկ այլ առանցքային ուղղություն էր արդարադատության համակարգում ներգրավված երեխաների իրավունքների ներկայացումը։

Աշակերտական խորհրդի անդամներն այցելել են տարբեր դասարաններ՝ ներկայացնելով իրենց պատրաստած տեղեկատվական պաստառները և թեմատիկ նյութերը։ Աշակերտներին բաժանվել են բուկլետներ, որտեղ հասկանալի ու մատչելի ձևով նկարագրված էին երեխայի հիմնական իրավունքները, պաշտպանության մեխանիզմները և աջակցություն ստանալու հնարավորությունները։

Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը, խթանել համահավասար և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ուժեղացնել երեխաների՝ իրենց իրավունքների ճանաչման և պաշտպանման կարողությունները։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.11.2025)
Դիտումներ: 97 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar