«Առողջ ապրելակերպ» խմբակի շրջանակներում բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» և 5-րդ «Գ»դասարաններում

Դեկտեմբերի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» և 5-րդ «Գ»դասարաններում ուսուցչուհի Աննա Աբգարյանի կողմից կազմակերպվել են ուսանելի և իրատեսական պարապմունքներ՝ «Առողջ ապրելակերպ» խմբակի շրջանակներում։ 

Պարապմունքները նվիրված էին երկու կարևոր թեմաների. «Ոսկրամկանային տարբեր տեսակի վնասվածքների դեպքում առաջին օգնության ցուցաբերում» և «Վտանգավոր, բնական բնույթի արտակարգ իրավիճակներում վարքագծի անվտանգության կանոններ»։

Դասի ընթացքում աշակերտներին ներկայացվեցին ինչպես տեսական հիմնարար գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առօրյա կյանքում։ Թեմատիկ հատվածներն ուղեկցվեցին ցուցադրություններով, իրավիճակային օրինակներով և գործնական առաջադրանքներով, ինչը թույլ տվեց սովորողներին առավել ընկալելի ձևով յուրացնել ներկայացվող նյութը։

Աշակերտները մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին դասերին, քննարկեցին ներկայացվող իրավիճակները և ցուցաբերեցին ակտիվություն բոլոր գործնական փուլերում։ Նման դասերը զգալիորեն նպաստում են երեխաների անվտանգ վարքագծի, առողջ կենսակերպի մշակույթի և ինքնուրույն կողմնորոշվելու կարողության ձևավորմանը։ 

Դասին ներկ էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ուսուցչի օգնական Արշալույս Երիցյանը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.12.2025)
Դիտումներ: 71 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar