|
Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Առանց բուլինգ դպրոց» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր դպրոցի ներառական կրթության բաժնի և աշակերտական խորհրդի կողմից։ Իրազեկման միջոցառումն ուղղված էր անվտանգ, ներառական և բուլինգից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը։ Հանդիպում-քննարկման ընթացքում ներառական կրթության բաժնի աշխատակիցներն ու աշակերտական խորհրդի անդամները ներկայացրին բուլինգի հիմնական ձևերը, դրանց հոգեբանական և սոցիալական հետևանքները, ինչպես նաև բուլինգի ենթարկվելու կամ դրա ականատես լինելու դեպքում պաշտպանվելու և համապատասխան մարմիններին հայտնելու գործողությունների հստակ ընթացակարգերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ հարգանքի, համագործակցության և պատասխանատու վարքագծի ձևավորմանը։ Նմանատիպ նախաձեռնությունները կրում են շարունակական բնույթ և կարևոր դեր ունեն սովորողների իրավունքների պաշտպանության ու առողջ հոգեբանական միջավայրի ապահովման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 126 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







