|
Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «ԿիբեռՔվեստ 2025» համապետական մրցույթը, որը միավորեց կիբեռանվտանգության ոլորտով հետաքրքրված հազարավոր դպրոցականների։ Մրցույթին մասնակցել է ավելի քան 1850 աշակերտ, գրանցվել է 420 թիմ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից և կրթօջախներից։ Մրցույթին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6–9-րդ դասարանների աշակերտները։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի համակարգմամբ աշակերտները ձևավորել են թիմեր և ներգրավվել մրցութային փուլերին։ Թիմերը կրել են հետևյալ անունները․ «Թվային որսորդներ», «Ստեղծագործ մտքերի ակումբ», «Magic Team» և «Թվային ուղեղ»։ «ԿիբեռՔվեստ 2025»-ն աչքի է ընկել իր բարձր մրցակցային և ինտրիգային ընթացքով։ Երկու տարիքային խմբերում էլ թիմերը ցուցադրել են խորացված գիտելիքներ, թիմային աշխատանքի բարձր մակարդակ, ստեղծարար և տրամաբանական մտածողություն։ Մրցույթի ընթացքում մասնակիցները կատարել են տարբեր առաջադրանքներ՝ ուղղված կիբեռանվտանգության ոլորտում իրենց հմտությունների զարգացմանը։ Մրցույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցականները մեծ հետաքրքրվածություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության նկատմամբ և պատրաստ են շարունակաբար զարգացնել իրենց կարողությունները։ «ԿիբեռՔվեստ 2025» մրցույթի արդյունքներով հավաստագրերի են արժանացել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մի շարք աշակերտներ, այդ թվում՝ 6-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մայլք Վլադ Ավանեսյանը, Ալետա Տատինցյանը, Սառա Միքայելյանը, Լինա Արտավազդյանը, 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Մարի Բակունցը, Տաթևիկ Պետրոսյանը, Սերյոժա Սիմոնյանը, Միլենա Հարությունյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտներ Նարե Մինասյանը, Լիա Տատինցյանը, Նարե Պետրոսյանը, Բինա Բուլբուլյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտ Մայիս Դաջունցը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտներ Մարի Կարպետյանը, Ալյոնա Մալունցը, Մարիա Լալայանը։ Դպրոցի տնօրենությունն ու ուսուցչական կազմը շնորհավորում են մրցույթում աչքի ընկած թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ ապագա մրցույթներում։ Նշենք, որ «ԿիբեռՔվեստ» մրցույթը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ և իրականացվում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության կողմից։
| |
|
| |
| Դիտումներ: 156 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









