Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում պարգևատրվել են դպրոցական ֆուտբոլի առաջնության հաղթողները

Հունվարի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում դպրոցի ֆուտբոլի թիմերը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով՝ դպրոցականների ֆուտբոլի առաջնությունում գրանցած հաջողությունների համար։

2025 թվականին դպրոցի Մ10 և Մ14 տարիքային խմբերի թիմերը ՀՖՖ-ի կողմից կազմակերպված դպրոցականների առաջնության համայնքային փուլում զբաղեցրել են առաջին տեղը, իսկ մարզային փուլում Մ10 թիմը ճանաչվել է առաջնության հաղթող՝ ցուցադրելով բարձր մարզական պատրաստվածություն և թիմային խաղ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջնությանը մասնակցած բոլոր թիմերն ու մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն արժանացել է գավաթի։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին շնորհավորեցին և պարգևները հանձնեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։

Դիմելով աշակերտներին՝ Սերգեյ Ավանեսյանը շնորհավորեց նրանց գրանցած հաղթանակների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման ձեռքբերումները նպաստում են սովորողների համակողմանի զարգացմանը և թիմային արժեքների ձևավորմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանին և Աննա Աբգարյանին՝ մարզական միջոցառումներին մշտապես դպրոցի անունը բարձր պահելու, հետևողական և նվիրված աշխատանքի համար։

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.01.2026)
Դիտումներ: 134 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar