|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանում անցկացվեց հայրենասիրական ուղղվածությամբ բաց դաս՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Դասը վարում էր «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը։ Դասը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց թեմայի ներկայացումը։ Ներկայացվեցին դասի նպատակները՝ ծանոթանալ Հայոց բանակի ստեղծման պատմությանը, ընդգծել բանակի դերը պետության անվտանգության ապահովման գործում և կարևորել խաղաղության ու քաղաքացիական պատասխանատվության գաղափարները։ Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց Բանակի օրվա խորհրդին, Հայոց բանակի ձևավորման պատմությանը և հիմնական առաքելություններին։ «Մտագրոհ» փուլում աշակերտներն արտահայտեցին իրենց պատկերացումները բանակի դերի մասին։ Աշակերտներն աշխատեցին խմբերով՝ քննարկելով բանակին, խաղաղությանը և քաղաքացիական պարտքին վերաբերող թեմաներ։ Քննարկվեց նաև Լեռնային Ղարաբաղի բանակի և ազգային ազատագրական պայքարի թեման։ Դասն ուղեկցվեց ստեղծագործական ու երաժշտական հատվածներով, պատրաստվեց թեմատիկ պաստառ, հնչեցին հայրենասիրական խոսքեր և կատարումներ։ Այն ամփոփվեց եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով գիտակից քաղաքացու դերը ուժեղ պետության կառուցման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 90 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




