Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նշվեց Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հանդիսավոր մթնոլորտում նշվեց Տյառնընդառաջը՝ հայկական ազգային և հոգևոր տոներից մեկը։

Տոնական միջոցառմանը մասնակցեցին դպրոցի ուսուցիչներն ու 5-9-րդ դասարանների սովորողները, որոնք հավաքվել էին դպրոցի բակում՝ միասին նշելու ավանդական տոնը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները բռնել էին շուրջպար, կատարել հայկական ժողովրդական պարեր՝ ստեղծելով ջերմ ու ուրախ միջավայր։

Տոնակատարության կարևոր ու խորհրդանշական հատվածը դարձավ խարույկի վառումը, որին հաջորդեց կրակի վրայով թռիչքը՝ որպես մաքրագործման, նոր սկիզբի և բարեբերության խորհրդանիշ։ Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին այդ ավանդույթին՝ պահպանելով ազգային սովորույթները։

Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների ազգային ինքնագիտակցության ձևավորմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու սերունդների միջև կապի ամրապնդմանը։

Տյառնընդառաջի տոնակատարությունը դպրոցի կյանքում դարձավ ևս մեկ գեղեցիկ հնարավորություն՝ համախմբվելու, միասին տոնելու և արժևորելու հայկական հարուստ ավանդույթները։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 223 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar