|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող պատմության և մշակույթի հուշարձանների մաքրման ու պահպանության համապետական ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվ մասնակցությունը՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրային պատասխանատվության ձևավորմանը։ Դպրոցում մշակված ժամանակացույցի համաձայն՝ նախաձեռնությանը հերթականությամբ մասնակցում են տարբեր դասարանների սովորողները՝ ապահովելով աշխատանքների համակարգված և շարունակական իրականացումը։ Փետրվարի 20-ին ծրագրին միացել են 8-րդ «Բ» դասարանի սովորողները։ Մինչ գործնական փուլին անցնելը, «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիեյանն անցկացրել է ճանաչողական զրույց՝ ներկայացնելով հուշարձանների պահպանության կարևորությունը, դրանց պատմական և մշակութային նշանակությունը, ինչպես նաև դպրոցի հարակից հուշարձանի անցյալն ու արժեքը։ Տեսական մասից հետո սովորողները դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ ներկայացուցիչ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ այցելել են հուշարձան, որտեղ իրականացրել են շրջակա տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Միջոցառումը կարևոր դեր է խաղում սովորողների հայրենասիրական դաստիարակության, պատմական հիշողության պահպանման և ազգային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման գործում։ Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդ սերնդի մոտ պատասխանատվության զգացման ամրապնդմանը և համայնքային կյանքին ակտիվ մասնակցությանը։ Նշենք, որ ծրագրի նպատակն է դպրոցականների ակտիվ ներգրավմամբ ձևավորել պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից, գիտակից և խնամքով վերաբերմունք հանրապետության ողջ տարածքում՝ այդ թվում նաև Գորիս քաղաքում։
| |
|
| |
| Դիտումներ: 133 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









