Գրքատոնի տոնական միջոցառում՝ «Որտեղ կա գիրք, կա միտք, լույս և ապագա» խորագրով

Փետրվարի 19-ին՝ Գրքատոնի շրջանակում անցկացվեց «Որտեղ կա գիրք, կա միտք, լույս և ապագա» խորագիրը կրող միջոցառում։ Միջոցառման հաղորդավարներն էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի սովորողներ Միլենա Մելքումյանն ու Գագիկ Պողոսյանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց դպրոցի աշակերտական խորհրդի կողմից պատրաստված տեսահոլովակը, որը նվիրված է գրքին, ընթերցանության կարևորությանը և գրական արժեքների տարածմանը։

Տոնական ծրագրում ընդգրկված էին նաև երաժշտական կատարումներ, որոնք միջոցառմանը հաղորդեցին ջերմ, ոգեշնչող և հանդիսավոր մթնոլորտ։

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, ինչպես նաև դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը պարգևատրվեց շնորհակալագրով՝ Գրքատոնի շրջանակում ցուցաբերած ակտիվ մասնակցության և գրքի ու ընթերցանության նկատմամբ սիրո տարածման համար։

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.02.2026)
Դիտումներ: 112 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar