Հայ-լեհական բարեկամության շրջանակում դպրոցում տեղի ունեցան «Մոլորակը մենք ենք» խորագրով միջոցառում և «Արվեստի մրցույթ» խորագրով նկարչական մրցույթի ամփ

Ապրիլի 18-ին հայ-լեհական համագործակցության և բարեկամության շրջանակներում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դասվար Իրինա Ջավահիրյանի կողմից կազմակերպվել էր «Մոլորակը մենք ենք» խորագրով միջոցառում, որի ընթացքում աշակերտները խոսեցին շրջակա միջավայրին հասցվող ահռելի վնասի մասին, հանգամանալից ներկայացրեցին այն թափոնների ցանկը, որոնք քայքայվում են 100-1 միլիոն տարում, ինչպես նաև այդ թափոններից երկրորդային հումք ստանալու եղանակները։ Երեխաները նշեցին, որ մարդը միայն սպառողի դերում է և չի մտածում, որ ամեն ինչ սահմանափակ է։

    

Միջոցառումից հետո դպրոցի նախասրահում տեղի ունեցավ հայ-լեհական համագործակցության շրջանակներում հայտարարված «Արվեստի մրցույթ» խորագրով նկարչական մրցույթին մասնակցած Գորիսի տարբեր դպրոցների աշակերտների նկարների ցուցահանդեսը, որին հաջորդեց հաղթողների պարգևատրման արարողությունը։

«Արվեստի մրցույթ» խորագրով նկարչական մրցույթում հաղթող են ճանաչվել Գորիսի տարբեր դպրոցների 16 երեխաների աշխատանքներ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7 աշակերտներ նույնպես հաղթողների թվում են, իսկ դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտ Մայքլ Վլադ Ավանեսյանը լեհական պատվիրակության կողմից ստացել է հատուկ մրցանակ, ինչպես նաև նրա նկարով լեհաստանում տպագրվելու է օրացույց:

    

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներից հաղթող են ճանաչվել Լիլի Մալինցյանը, Մարի Բակունցը, Մարի Բաղդասարյանը, Անուշ Արզումանյանը, Եվա Սահակյանը, Դիաննա Հախվերդյանը, Մարի Միրաքյանը:

Միջոցառումներն իրականացվեցին Լեհաստանի Պիլա քաղաքի բնապահպանական, կրթական  հասարակական «Մեծ ֆոնդ» (Fundacja Większe Mniejsze) կազմակերպության հետ համատեղ ներկայացված «Թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում Գորիս քաղաք.  մարտահրավերներ, ծրագրեր, հնարավորություններ» ծրագրի շրջանակում:

Միջոցառումներին ներկա էին լեհական «ZielonyPunkt.co i Fundacja Większe Mniejsze» կազմակերպության 8 հոգանոց  պատվիրակությունը՝ Ռոմոալդ Բուշչիկի գլխավորությամբ, «Մաքուր Գորիս» ՀԿ նախագահ Էլմիրա Բալասանյանը, «Գորիսի երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

    

    

    

    

    

    

    

    

Ավելի շատ լուսանկարներ՝ կայքի «Լուսանկարներ» բաժնում:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.04.2023)
Դիտումներ: 608 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar