Բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա առթիվ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Յոլյանի նախաձեռնությամբ 9-րդ «Ա» դասարանում կազմակերպել էր բաց դաս, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Նինա Բաղդասարյանը, Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը:

  

9-րդ «Ա» դասարանի աշակերտները ներկայացրին ՁԻԱՀ-ի ծագման պատճառները, ընթացքը և գոյություն ունեցող վարկածները, անդրադարձան ՄԻԱՎ վարակի ընթացքին՝ ընդհուպ մինչև ՁԻԱՀ-ի փուլը, փոխանցման հիմնական ուղիներին ու ռիսկային խմբերին: Աշակերտները ներկայացրին նաև կանխարգելման ռազմավարությունը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության և ՄԻԱՎ-ի վարակի նվազեցման ուղղությունները և վարակի փոխանցման վտանգից խուսափելու պայմանները, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), ընդգծելով, որ 20-րդ դարի վերջին ի հայտ եկած ՄԻԱՎ վարակը դարձել է նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից մեկը: 

Ներկայացվեց նաև վիճակագրության, այն մասին, որ այսօր ՁԻԱՀ-ը մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ: Բաց դասի ընթացքում ներկայացվեցին նաև կանխարգելող այն միջոցառումները, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում՝ այդ շարքում կարևորելով բնակչության տեղեկացված լինելու հանգամանքը:

  

«Աշխարհն այսօր թիրախավորել է մեկ նպատակ՝ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց գոնե 90%-ն իմանա իր վարակի մասին, որպեսզի բուժվի: Թեև վարակակիր հիվանդը դեռևս չի բուժվում կամ ապաքինվում, ռետրոդեղամիջոցի կիրառմամբ վիրուսների մակարդակն ընդամենը նվազեցվում է մարդու օրգանիզմում, որպեսզի նա շրջապատի համար դառնա նվազ վտանգավոր:

Դեղերն անմիջականորեն ազդում են վիրուսների վրա, և վերջինները դադարում են զարգանալ արյան մեջ: Ցավոք, այսօր չկա նշված հիվանդության արմատական բուժում, առայժմ հնարավորինս կանխարգելվում է զարգացման ընթացքը, սական ՄԻԱՎ-ի վերջին՝ ՁԻԱՀ-ի փուլում հիվանդը մահանում է»,-իր խոսքում նշեց Մարինե Յոլյանը:

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2021)
Դիտումներ: 639 | Վարկանիշ: 2.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar