Վառվեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի տոնածառի լույսերը

Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում տոնական տրամադրություն էր: Դասվար Ալինա Միքայելյանի կողմից կազմակերպվել էր ամանորյա միջոցառում, որի ընթացքում վառվեցին 1-ին «Գ» դասարանի տոնածառի լույսերը:

Տոնական ու հեքիաթային մթնոլորտում, զարդարված սենյակում երեխաները հանդես եկան բանաստեղծություններով, պարով և փոքրիկ բեմադրությունով:

Երեխաներին շնորհավորելու էր եկել նաև Ձմեռ պապը, ով ներկաներին մաղթանքներ հղեց, լսեց երեխաների ասմունքը, ինչպես նաև նվերներ հանձնեց 1-ին «Գ» դասարանի բոլոր աշակերտներին:

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.12.2021)
Դիտումներ: 366 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar