Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում կայացավ գրականության բաց դաս՝ «Սասնա ծռեր» էպոսի ամփոփումը

Դեկտեմբերի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում կայացավ գրականության բաց դաս՝ «Սասնա ծռեր» էպոսի ամփոփումը։

«Գրականություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանի կողմից սովորողներից ձևավորած խմբերը ներկայացրին գրականագիտական տեղեկություններ էպոսի վերաբերյալ, ներկայացրին նրա ժանրային առանձնահատկությունները, ստեղծման պատմությունը, պատմական ժամանակաշրջանը, ներկայացրին հետաքրքիր փաստեր Աստվածաշնչի, հայոց դիցարանի, պատմության հետ ունեցած կապերի մասին։ Սովորողները բերանացի մեջբերումներ կատարեցին էպոսից, ինչպես նաև բեմադրեցին առանձին հատվածներ էպոսի չորս ճյուղերից։ Նրանք հանդես եկան արտիստիկ խաղով, բեմական պատշաճ կեցվածքով. նրանց խոսքն արտահայտիչ էր, տպավորիչ, աղջիկների պարը՝ հեզաճկուն, հայեցի։

Դասի նպատակն էր ցույց տալ, որ հայկական դյուցազներգությունը՝ որպես հոգևոր-մշակութային ոչ նյութական արժեք, ամենակատարյալն ու լավագույնն է բոլոր ազգերի էպոսների մեջ. հավաստիքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացած 1-ին պատվավոր տեղը։

Այսօր էլ մեր ազգային էպոսը չի կորցրել իր արդիականությունը. շարունակում է մնալ անգերազանցելի և անզուգական։ Այն եզակի գեղարվեստական արժեք է. այստեղ պատկերված են Սասնա դյուցազունների ազատասիրական ձգտումներն ու համամարդկային այլ արժեքներ, որոնք այնքան անհրաժեշտ են՝ ազգային ոգի և մտածողություն սերմանելու։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.12.2024)
Դիտումներ: 187 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar