Նոյեմբերի 25-30-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի են ունեցել բասկետբոլի ներդպրոցական մրցումներ՝ 8-րդ և 9-րդ դասարանների աղջիկների և տղաների միջև։ Բոլոր թիմերն էլ թեժ պայքար էին մղում հաղթանակին հասնելու համար։ Բավականին համառ և գեղեցիկ խաղի արդյունքում՝ հինգօրյա խաղերից հետո թիմերը զբաղեցրին հետևյալ հորիզոնականները. Տղաներ՝
Աղջիկներ՝
Հաղթող թիմերը դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։ Թիմերին ոգևորում էին դասընկերները ու դասղեկները: Մրցույթի նպատակն էր նպաստել սպորտի, մասնավորապես, բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, զարգացմանն ու մասսայականացմանը, աշակերտների միջև ջերմ ու բարյացակամ հարաբերությունների ձևավորմանը։ Մրցույթը կազմակերպեցին դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը։
| |
| |
Դիտումներ: 169 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |