«Հացի արարման խորհուրդը» թեմայով միջոցառում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի կողմից 5-րդ «Բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր ցուցադրական միջոցառում՝ «Հացի արարման խորհուրդը» թեմայով:

Հայի հացը սկսվում է գութանից ու հորովելից, հողից ու դաշտից, հատիկից, խաչից ու աղոթքից․․․ հենց այս խորհուրդն ուներ աշակերտների մասնակցությամբ միջոցառումը։

Միջոցառման ընթացքում հնչեցին հացի մասին օրհնանքներ, հացի աստվածուհի Աշորան ներկայացրեց հացի արարման խորհուրդը: Աշակերտները մեկ անգամ ևս ընդգծեցին, որ հայի համար հացը ոչ միան նյութական բարիք է, այլև՝ հոգևոր սնունդ։ 

Աշակերտները ցուցադրեցին հացի ստեղծման ընթացքը:

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2024)
Դիտումներ: 280 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar