Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում փոքրիկ դասարանական միջոցառումով ամփոփվեց 2024 թվականը: Գեղեցիկ զարդարված դասարանում հնչեցին բանաստեղծություններ ու երգեր՝ նվիրված ձմռանն ու Ամանորին։ Երեխաները խաղաղության, լավատեսության, բարեկեցության մաղթանքներով հույս հայտնեցին, որ գալիք տարին բոլորի համար խաղաղաբեր և բարի կլինի։ Միջոցառման ավարտին դիմավորեցին Ձմեռ պապին, որը ևս շնորհավորեց երեխաների Ամանորը, նվերներ բաժանեց և մաղթեց, որ գալիք տարում իրականանան երեխաների նվիրական երազանքներն ու ցանկությունները։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում դպրոցի ծնող Նարեկ Հովսեփյանին՝ երեխաների համար օրը հիշարժան դարձնելու և բոլոր առաջին դասարանցիներին նվեր-փաթեթներ տրամադրելու համար:
| |
| |
Դիտումներ: 280 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |