Տարեմուտի համադպրոցական ամփոփիչ միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Միասնականություն և անմոռանալի հիշողություններ․ այսպիսին են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներից ստացվող տպավորությունները։ Բացառություն չէր նաև ամանորյա միջոցառումը՝ լի անակնկալներով, սպասված ելույթներով և ծիծաղ պարգևող տեսարաններով։

Տոնական հանդեսի բացումը կատարեցին դպրոցի տարբեր դասարանների աշակերտները, որոնք ներկայացան ամանորյա փոքրիկ և հետաքրքրիր էտյուդներով՝ նվիրված ամանորյա հրաշքներին և ջերմ հիշողություններին։

Ապա սկսվեց միջոցառման գլխավոր մասը։ Անկաշկանդ, զվարճալի, պարային. ահա այսպես կարելի է բնութագրել զանազան կերպարներով լի դիմակահանդեսային մթնոլորտը, որն ուրախ տարեմուտ էր ազդարարում բոլորին և խոստանում էլ ավելի հետաքրքիր ակնթարթներով լի նոր տարի։

Համադպրոցական տոնական միջոցառումով ամփոփվեց դպրոցի ամանորյա միջոցառումների շարքն ու 2024 թվականը:

Տարեմուտի միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.12.2024)
Դիտումներ: 427 | Վարկանիշ: 1.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar