Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինության և ծնողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է «Դասը վարում է ծնողը» նախաձեռնությունը, որի շրջանակում տարբեր դասարանների ծնողներ իրենց երեխաների դասարաններում անց են կացնում մեկ դասաժամ։ Նախաձեռնության շրջանակում առաջին հանդիպումը տեղի ունեցավ 3-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց Հայկական կարմիր խաչի Գորիսի մասնաճյուղի մասնագետ Սաթինե Բաբալարյանը։ Դասի թեման էր՝ «Արյունահոսություն»։ Դասն անցկացվեց ինտերակտիվ ձևով՝ ընդգրկելով տարբեր տեսական և գործնական մասեր, ինչպես նաև օրինակներով ցույց տրվեցին իրավիճակներ, որոնցում առաջին օգնությունը կարող է փրկել կյանքեր: Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան կտրած վերքերի դեպքում առաջին օգնության հիմնական սկզբունքներին։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ երեխաները պետք է ունենան հմտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ճանաչել վտանգները և ճիշտ գործել դրանց դեպքում, որպեսզի կանխեն ծանր հետևանքները: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 3-րդ «Գ» դասարանի ծնող Սաթինե Բաբալարյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 258 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |