Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Գոյականի հոլովները» թեմայով հետազոտական աշխատանքը: Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Ահա հենց այդ պատճառով էլ, շատ կարևոր է հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի ուսումնառությունը: Մայրենի լեզվի ուսումնառության գլխավոր շեշտադրումներից մեկը պիտի լինի գրական լեզվի նորմերին տիրապետելը և արդյունավետ բանավոր հաղորդակցություն ունենալը: Գեղեցիկ և գրագետ խոսք ունենալու համար աշակերտները պետք է կարողանան տարբերակել գոյականի հոլովները, կատարել հոլովումներ և խոսքի մեջ օգտագործել ձևաբանորեն ճիշտ կառուցված բառեր: Այդ հմտությունների միջոցով կկառուցվի ճիշտ բանավոր խոսք և գրագետ հաղորդակցութուն: Աշխատանքի նպատակն է անդրադառնալ գոյականի հոլովի քերականական կարգին, ուսումնասիրել հոլովների համակարգը: Ինչպես նաև տվյալ թեմայի դասավանդմանը դպրոցում: Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 232 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |