«Ինտեգրված դասերի նշանակությունը և կազմակերպումը». Լուսինե Բաղդասարյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը Օտար լեզուների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Ինտեգրված դասերի նշանակությունը և կազմակերպումը» թեմայով հետազոտական աշխատանքը:

Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս ձևավորելու հստակ պատկերացումներ ուսուցանվող նյութի մասին, ցույց տալու միջառարկայական կապերը, դրդում են սովորողներին հետազոտական գործունեության, արթնացնում հետաքրքրություն առարկայի նկատմամբ: Ինտեգրված դասերի համար կարևոր է նյութի ընտրությունը, ուսումնական միջոցների բազմազանությունը. ոչ բոլոր դասերը կարելի է անցկացնել ինտեգրված մեթոդներով: Կարևոր է նաև ինտեգրված դաս անցկացնող ուսուցիչների պատրաստվածությունը, հոգեբանական համատեղելիությունը: Ֆրանսերենն այն առարկաներից մեկն է, որն ամբողջությամբ ներծծված է միջառարկայական կապերով: Այս առարկայի դասավանդումը դպրոցում նպաստում է սովորողների մոտ աշխարհայացքի ձևավորմանը, մարդու բարոյական վարքի դաստիարակումը շրջակա միջավայրի նկատմամբ:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2025)
Դիտումներ: 147 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar