«Ընկալման փոփոխություն, ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ դպրոցում

Մարտի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժների համար Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից իրականացվեց «Ընկալման փոփոխություն, ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որն իրականացրեց Արփինե Մկրտչյանը:

Դասընթացի հիմնական նպատակն ուսուցիչներին նոր մոտեցումների, միջոցների և գործիքների ներկայացումն էր, որոնք կարող են բարելավել կրթության որակը, ինչպես նաև ընդլայնել ուսուցիչների իրավունքներն ու հնարավորություններն իրենց մասնագիտական գործունեության մեջ:

Մասնակիցներին տրվել են կարևոր գիտելիքներ ուսուցման և հմտությունների բարելավման, ինչպես նաև ուսուցիչների իրավունքների պաշտպանության բարձրացման վերաբերյալ: Դասընթացի ընթացքում քննարկվել են իրավական և սոցիալական բարեփոխումները, որոնք նպաստում են կրթության ոլորտում փոփոխություններին:

    

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.03.2025)
Դիտումներ: 266 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar