- Ո՞վ է Արտուր Հովսեփյանը որպես որդի, ամուսին, հայր, եղբայր: - Ընտանիքն ինձ համար այն վայրն է, որտեղ իրար օգնելով պետք է ներդնել լավագույնը: Ընտանքիը թիմ է, որտեղ չեն պայքարում իրար դեմ, հակառակը՝ դուք պայքարում եք միասին՝ ավելի ուժեղ և երջանիկ լինելու համար: Ընտանիքում ներդրող եղեք՝ սեր, հոգատարություն, նվիրվածություն, ժամանակ… սրանք սերմեր են, որոնք փոխելու են ձեր ընտանեկան կյանքը «Որովհետև մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»… Սիրով լի ընտանիքում երեխան կզգա իրեն առավել պաշտպանված, և միջավայրում խնդիրներն ավելի հեշտ կկարողանա լուծել: - Ո՞ր արժեքներն եք կիրառում և փոխանցում Ձեր երեխաներին և աշակերտներին: - Յուրաքանչյուր հայորդի պետք է իրեն նախօրոք պատրաստի այն մտքին, որ զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար, և ինքը պետք է լինի ֆիզիկապես կոփված մտավոր ու հոգևոր ներուժով, բարոյական վեհ արժեքներով օժտված անձնավորություն, ունենա անհրաժեշտ ռազմագիտական նվազագույն գիտելիքներ և ունակություններ: Կարծում եմ՝ այս արժեքն եմ փոխանցում իմ աշակերտներին։ - Ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր գործընկերների հետ: - Գործընկերների հետ լավ հարաբերություններ հաստատելու լավագույն միջոցներից է աջակցելը: Միշտ պետք է հաճոյախոս լինել գործընկերների հանդեպ, պետք է կենտրորոնանք նրանց ձեռքբերումների վրա: Աշխատավայրում փորձում եմ բոլորի հետ ապահովել փոխադարձ աջակցություն, պահպանել բարի կամքի մշակույթը, և կարծում եմ՝ վայելում եմ գործընկերներիս սերն ու հարգանքը: - Ընկերական հարաբերություններում ի՞նչ արժեքներ եք կարևորում: - Ընկերներին մենք ընտրում ենք կյանքի տարբեր փուլերում: Նրանք այն մարդիկ են, որոնց վստահում ենք, հարգում: Լավ ընկերությունը պետք է հիմնված լինի ազնվության, հավատարմության և աջակցության վրա: - Ինչպես եք կազմակերպում ընտանեկան հանգիստը: - Ընտանիքի անդամների՝ որևէ նպատակի շուրջ համախմբվելու պարագայում յուրաքանչյուրը ստանում է դրական տպավորություններ, մենք սկսում ենք ավելի լավ ճանաչել միմյանց: Սովորույթները, որոնք ձևավորվում են տան ներսում, դառնում են ընտանիքի աղը, համն ու հոտը, ամուր հիմքը: Սիրում եմ ընտանիքիս հետ ճամփորդել, ներկայացումների գնալ, զրուցել ընտանիքիս անդամների հետ, կատակել. պետք է հոգևոր կողմը տարբերակել նյութականից: - Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչպե՞ս եք անցկացոնոմ Ձեր ազատ ժամանակը: - Անընդհատ նոր բան սովորելով` մենք ոչ միայն սնում ենք մեզ, այլև մարզում ենք մեր միտքը` չթողնելով, որ այն մթագնի: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, զբաղվում եմ իմ սիրելի նախասիրություններով: Տան պայմաններում յուրահատուկ խմիչք պատրաստելը կարող է դառնալ հետաքրիր ու ստեղծագործական նախասիրություն: Այս գործընթացը սկսվում է ճիշտ բաղադրիչների ընտրությունից: Սովորաբար հիմքում ընկած է խմորման ենթակա բնական հիմք, որը կարող է լինել մրգային, հացահատիկային կամ նույնիսկ մեղրային խառնուրդ: - Ինչպիսի՞նն է Արտուր Հովսեփյանը տանը։ - Անպայման պետք է ժամանակ գտնել և որակյալ ժամանակ անցկացնել միասին, դրական խոսքը, ուշադրությունն ու ապրումակցումը տանը հանգիստ ու խաղաղ միջավայր են ապահովում։ Տանն ազատ ժամանակս տրամադրում եմ երեխաներիս, միասին խաղում ենք, զրուցում, ֆիլմ դիտում, զբոսնում: - Երջանիկ լիենլու համար անհրաժեշտ է… - Երջանիկ լիենլու համար առաջին հերթին անհրաժեշտ է առողջություն, քանի որ այն միակ նախապայմանն է երազանքներին հասնելու համար: Չկա անհնար որևէ բան: Մարդ պետք է միայն ցանկություն ունենա, ֆիզիզկապես առողջ լինի և ամեն բան կստացվի: Երջանկության համար պետք է նաև, որ մարդ ներդաշնակության մեջ լինի ինքն իր հետ, սիրի և կյանքի հանդեպ ունենա դրական տրմադրվածություն: - Ինչպե՞ս պետք է ընդգծել ռազմագիտության կարևորությունը աշակերտների շրջանում։ - Այսօր ականատես ենք մարդկային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկին` նոր հասարակության ձևավորմանը: Եվ այսօր խոսել կրթության մասին, նախևառաջ, նշանակում է խոսել այն մասին, թե ինչպիսի քաղաքացի ու անհատ ենք ուզում ձևավորել: Դպրոցներում «ՆԶՊ» առարկայի դասավանդումը պատանիներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ ռազմական գիտելիքներ ստանալու և ծառայության զորակոչվելիս հեշտությամբ յուրացնելու նորակոչիկների պատրաստության ծրագիրը, ու դրանք լավագույնս կիրառելու զինվորական ծառայության ժամանակ: - Հնարավո՞ր է արդյոք «ՆԶՊ» առարկայի դասը դարձնել ավելի ինտերակտիվ կամ գործնական: - «ՆԶՊ» առարկայի ամբողջական ուսումնասիրության ընթացքում սովորողների մեջ ձևավորվում են ապագա զինվորի համար անհրաժեշտ ռազմագիտական նվազագույն գիտելիքներ, բարոյահոգեբանական հատկանիշներ, կամային հատկություններ, հայրենիքին ծառայելու պատրաստակամություն: Առարկայի խնդիրները լուծելու համար օգտագործում ենք ուսումնական գործունեության բոլոր տեսակները՝ ուսումնական նյութի բացատրում, ցուցադրում, ուսումնական ֆիլմերի ցուցադրում, ուսումնական զենքի, նռնակների, ականների օգտագործում, շարային վարժաձևերի կատարում, անհատական և խմբային ջոկի կազմով պարապմունքների և աշխատանքների կատարում: | |
| |
Դիտումներ: 249 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |