«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասներեքերորդ հանդիպումը տեղի ունեցավ 5-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեց Հայկական կարմիր խաչի Գորիսի մասնաճյուղի մասնագետ Սաթինե Բաբալարյանը։ Դասի թեման էր՝ «Շնչուղիների խցանում, ուշագնացություն»։ Սաթինե Բաբալարյանը խոսել է շնչուղիների խցանման, դրանց տեսակների մասին, ինչպես նաև շնչուղիների խցանման դեպքում տարբեր տարիքային խմբերի մոտ առաջին օգնության քայլերը։ Դասի ընթացքում խոսվեց նաև ուշագնացության, դրա առաջացման պատճառների ու առաջին օգնության քայլերի մասին։ Ծնողավարության դասի ընթացքում կիրառվեցին տեսական և գործնական մեթոդներ, որոնք հնարավորություն տվեցին սովորողներին ոչ միայն լսել, այլև փորձել առաջին օգնության տարրական տեխնիկաները։ Սովորողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և ամրապնդեցին նոր ձեռք բերած հմտությունները։ Դասը նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնել առաջին օգնության հիմնական կանոններին և խուճապային իրավիճակներում ճիշտ գործելու մեթոդներին։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 5-րդ «Բ» դասարանի ծնող Սաթինե Բաբալարյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 147 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |