Մարտի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էր այցելել Կապանի Թումո կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանը։ 7-9-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպման ընթացքում Անուշ Մեժլումյանը ներկայացրել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարածքում տեղադրված Թումո տուփի ծրագիրը, որոշ բովանդակային մանրամասներ, ինչպես նաև պատասխանել աշակերտների հարցերին։ Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Կապան։ Նշենք, որ Գորիսի Թումո տուփում ուսանելու համար կարող են գրանցվել 12-18 տարեկան պատանիները։ Ուսուցումն իրականացվում է անվճար հիմունքներով։ Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել այցելելով tumo.org կայքը։
| |
| |
Դիտումներ: 343 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |