Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները կմասնակցեն սիրողական սեղանի թենիսի մարզային փուլին
Մարտի 13-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել 2025 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքին փուլը։ Մրցաշարին մասնակցեցին հանրակրթական 7 դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտները՝ թիմի կազմում ընդգրկելով 2 տղա և 2 աղջիկ։ Դիտարժան և գեղեցիկ խաղերից հետո Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները գրավեցին 2-րդ պատվավոր տեղը և իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։ Խաղի նպատակն էր դպրոցականների շրջանում մասսայականանցնել սեղանի թենիսը, վերականգնել երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթները, ապահովել ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը։
| |
| |
Դիտումներ: 193 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |