«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնչորսերորդ հանդիպումը տեղի ունեցավ 2-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի համակարգող Հասմիկ Արզումանյանը: Դասի թեման էր՝ «Ո՞վ է սոցիալական աշխատողը»։ Հետաքրքիր և ինտերակտիվ դասի ընթացքում Հասմիկ Արզումանյանն օգնեց սովորողներին բացահայտել, թե ով է սոցիալական աշխատողը, ինչով է զբաղվում, ինչպիսին պետք է լինի սոցիալական աշխատողը, ովքեր են նրա գործընկերները։ Դասն անց է կացվել ջերմ և լուսավոր մթնոլորտում, ինտերակտիվ ու հետաքրքիր մեթոդների կիրառմամբ՝ այն վերածելով խաղի ու իրական համագործակցության, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն է ունեցել դառնալու դասի օգնական ու դերակատար։ Դասն ուղեկցվել է ստեղծագործական առաջադրանքներով, հարցուպատասխանով և խաղերով՝ օգնելով երեխաներին հասկանալու, թե ինչ կարևոր և մարդասիրական աշխատանք է կատարում սոցիալական աշխատողը։ Ավարտին երեխաների աչքերում ոգեշնչում և հետաքրքրություն կար, նրանցից որոշներն անգամ ցանկություն հայտնեցին ապագայում դառնալու սոցիալական աշխատող՝ օգնելու և աջակցելու մարդկանց։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 2-րդ «Ա» դասարանի ծնող Հասմիկ Արզումանյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 175 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |