«Դասը վարում է ծնողը»․ «Սոցիալական աշխատանքի ուժը» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնվեցերորդ հանդիպումը տեղի ունեցավ 8-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Գորիսի մասնաճյուղի ղեկավար Անժելա Գրիգորյանը: Դասի թեման էր՝ «Սոցիալական աշխատանքի ուժը»։

Անժելա Գրիգորյանը նախ սովորողներին ներկայացրեց սոցիալական աշխատանքը, խոսեց այդ աշխատանքն իրականացնողների մասնագիտական որակների, պատասխանատվության և պատրաստակամության կարևորության մասին։

Սովորողները բաժանվեցին խմբերի, վեր հանեցին խնդիրներ, որոնք առկա են համայնքում, որից հետո ներկայացրին խնդիրների լուծման իրենց տարբերակները։ Արդյունքում կձևավորվեն փոքրիկ նախաձեռնող խմբեր, որոնք հետագայում հանդես կգան հետաքրքիր մշակութային գաղափարներով և միջոցառումներով։

Երեխաները կճանաչեն իրենց համայնքը, դպրոցը և հստակ նպատակներ կսահմանեն, որոնք կվերածվեն փոքրիկ ծրագրերի։

Դասի նպատակն այն էր, որ երեխաները հստակ պատկերացում կազմեն իրենց պատասխանատվության շրջանակի մասին և պատրաստ լինել դրական ներդրումներ կատարելու։ Կարևորեն ոչ միայն աջակցությունը, այլ նաև ցուցաբերեն նախաձեռնողականություն՝ լուծելու համայնքային որոշ խնդիրներ։

Այս մոտեցումները կօգնեն նրանց լինել սոցիալապես պատասխանատու և ստեղծարար մտածող, որոնք ոչ միայն դպրոցում, այլ նաև համայնքում կարող են դառնալ առաջնորդողներ։

Աշխատանքները մեկ դասով չեն սահմանափակվելու։ Դրանք շարունակական են և առաջիկայում նույնպես կիրականացվեն հանդիպումներ՝ դասղեկի դասաժամերի ընթացքում։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 8-րդ «Ա» դասարանի ծնող Անժելա Գրիգորյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

    

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.03.2025)
Դիտումներ: 181 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar