Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը նշանակվել է Սյունիքի մարզի ռուսական կենտրոնների պատասխանատու

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը նշանակվել է Սյունիքի մարզի ռուսական կենտրոնների պատասխանատու։

Մարտի 23-ին Շահանե Գյուրջյանը Կապանի ռուսական կենտրոնում մասնակցել է «Տոներ» թեմայով բաց դասին և իրականացրել է դասալսում:

Բաց դասի ընթացքում երեխաները խոսեցին տոների, նրանց նշանակության և կարևորության մասին։ Երգերի, պարերի միջոցով ներկայացրին տոների ընթացքը։ 

Բաց դասի վերջում պատրաստեցին բացիկներ, որոնց վրա գրեցին շնորհավորանքեր։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.03.2025)
Դիտումներ: 207 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar