Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և գործընկերներ, 2024 թվականը մեզ համար լի էր ձեռքբերումներով, աշխատասիրությամբ և համագործակցության ոգով։ Վստահ եմ, որ 2025 թվականը լի կլինի ավելի մեծ հաջողություններով, նոր գաղափարներով ու նպատակներով։ Թող այս տարին մեզ բոլորիս բերի ուժ և նպատակասլացություն, ինչը մեզ ավելի կմոտեցնի մեր նպատակներին։ Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող այս տոները լցվեն խաղաղությամբ, սիրով ու բարի մտադրություններով։ Նոր տարին անտարակույս բերելու է նոր հնարավորություններ, նոր հաղթանակներ և նոր հաջողություններ՝ ի նպաստ մեր դպրոցի, մեր երկրի զարգացման ու բարգավաճման։ Նոր տարին նոր հույսեր ու հեռանկարներ է բերում, ու ես վստահ եմ, որ 2025 թվականը մեր դպրոցի համար լի կլինի ձեռքբերումներով ու նորանոր նվաճումներով։ Մաղթում եմ, որ բոլորս միասին համատեղ աշխատանքի և նվիրվածության շնորհիվ, շարունակենք զարգացնել մեր դպրոցը, ստեղծենք նոր պայմաններ ու հնարավորություններ՝ կրթության և գիտելիքի աշխարհում ժամանակի շնչին համահունչ նոր քայլեր կատարելու համար։ Թող այս տարի ևս կրթությունը լինի մեր առաքելության գլխավոր երաշխիքը, իսկ յուրաքանչյուր աշակերտ գտնի իր հաջողության ճանապարհն ու կայացման բանալին։ Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն և անկոտրում հավատ՝ լուսավոր գալիքի անխախտ հավատամքով։ Թող 2025-ը անմոռանալի պահերով, խաղաղությամբ և անհուն բերկրանքով լցնի բոլորիս հոգիները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Հարգանքով, | |
| |
Դիտումներ: 340 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |