«Դարձվածային միավորները ժամանակակից հայերենում (Խ․ Աբովյանի Վերք Հայաստանի վեպի օրինակով». Լիլիթ Սարգսյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Դարձվածային միավորները ժամանակակից հայերենում (Խ․ Աբովյանի Վերք Հայաստանի վեպի օրինակով» թեմայով հետազոտական աշխատանքը:

Լեզուն` որպես հաղորդակցության դինամիկ և անընդհատ զարգացող համակարգ, առատորեն հյուսված է լեզվական այնպիսի երևույթներով, որոնք տարբնույթ իմաստ ու երանգ են հաղորդում մեր խոսքին: Այդ առումով առանձնանում են դարձվածքները՝ որպես լեզվական գրավիչ կառույցներ, որոնք հաճախ ամփոփում են տվյալ ժողովրդի մշակութային իմաստությունը, պատմական իրողությունները և փոխաբերական պատկերացումները: Սույն հետազոտությունը, դարձվածքների բարդ տիրույթում խորամուխ լինելով, ուշադրությունը հրավիրում է դրանց դրսևորմանը՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» նշանավոր երկում։

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.04.2025)
Դիտումներ: 160 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar