Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ևս 12 աշակերտ մասնակացել է ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված ռուսաց լեզվի երկամսյա դասընթացին և ստացել հավաստագրեր: Ռուսերենի ընդհանուր դասընթացը նախատեսված է օգնելու աշակերտներին հասնել բնական խոսակցական ոճի, ինչպես նաև ձեռք բերել վստահություն ռուսերեն խոսելու հարցում: Ռուսական կենտրոնը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացներին: Տարիների ընթացքում հավաքվել է դասավանդման լավագույն փորձը և առավելագույն արդյունավետության հասնելու համար բոլոր դասընթացները դասավանդվում են՝ օգտագործելով հաղորդակցական մեթոդիկա: Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է բարելավել ընդհանուր ռուսերենի մակարդակը, որն իր հերթին օգնում է աշակերտներին ավելի լավ սովորել: Դասընթացները վարում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը:
| |
| |
Դիտումներ: 186 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |