Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է որպես մենթոր (աջակցող) դպրոց: Մենթորության շրջանակում մարտի 24-ից ապրիլի 6-ը դպրոցի համակարգմամբ իրականացվել է ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված «Գենդերզգայուն կրթությունը դպրոցում» թեմայով դասընթացը, որը վարել է մենթոր ուսուցիչ Աշոտ Մաշուրյանը: Վերապատրաստմանը մասնակցե է Գորիսի շրջանի 15 դպրոցից 25 ուսուցիչ, որոնք այժմ պատրաստ են իրենց դպրոցներում կիրառելու նոր գիտելիքներն ու մոտեցումները։ Դասընթացի հիմնական նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել կրթական միջավայրում գենդերային հարցերի առանձնահատկություններին, ինչպես նաև զարգացնել նրանց կարողությունները՝ դասավանդման գործընթացում ավելի զգայուն ու հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ՝ անկախ սովորողի սեռից։
| |
| |
Դիտումներ: 125 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |