Ապրիլի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որը կազմակերպել են Գորիսի համայնքապետարանը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը։ 1-ից 3-րդ դասարանների տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը և Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը։ 4-ից 6-րդ դասարանների տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Քարահունջի միջնակարգ դպրոցը: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները երկու տարիքային խմբերում մեծ առավելությամբ զբաղեցրել են առաջին մրցանակային տեղը և Գորիս համայնքը կներկայացնեն մարզային փուլում: Թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:
| |
| |
Դիտումներ: 241 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |