Ինտելեկտուալ խաղ-վիկտորինա՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-վիկտորինա՝ նվիրված դպրոցականների մասնագիտական և ընդհանուր զարգացածության խթանմանը։ Միջոցառումն իրականացվել էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի նախաձեռնությամբ՝ 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

Խաղ-վիկտորինան նպատակ ուներ խթանել աշակերտների տրամաբանական մտածողությունը, էրուդիցիան, համագործակցության կարողությունները և դպրոցական ուսումնական ծրագրի իմացությունը։ Մրցույթը հագեցած էր բազմաբնույթ հետաքրքիր ու բանիմաց հարցերով, իսկ միջոցառումը ուղեկցվում էր երաժշտական գեղեցիկ կատարումներով։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց 8-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմը, որը պարգևատրվեց դպրոցի տնօրինության կողմից շնորհակալագրով՝ ցուցաբերած ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար։

Պատմական ակնարկ․ «Վիկտորինա» բառը շրջանառության մեջ է դրվել դեռևս 1928 թվականին՝ խորհրդային «Օգոնյոկ» ամսագրում։ Լրագրող Միխայիլ Կոլցովը այդպես էր անվանել մի շարք ժողովածուներ, որոնք ներառում էին հանելուկներ, հարցեր ու վանկախաղեր։ Ժամանցային այդ նյութերը պատրաստվում էին ամսագրի աշխատակից Վիկտոր Միկուլինի կողմից։ Նրա անունից (Վիկտոր) և ազգանվան վերջաբանից (ինա) ձևավորվել է «վիկտորինա» եզրույթը։ Հետագայում այն կապվել է նաև «հաղթանակ» հասկացության հետ, քանի որ լատիներեն victor նշանակում է «հաղթող»։

Ժյուրիի անդամներն էին տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանն ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմինե Հարությունյանը:

Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ գիտելիքը կարող է լինել ոչ միայն կարևոր, այլև հետաքրքիր ու մրցակցային։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.04.2025)
Դիտումներ: 262 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar