ՌԶԳ-ի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներն այցելել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց

Ապրիլի 16-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներն ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց։

Այցի ընթացքում քոլեջի ներկայացուցիչները հանդիպեցին 9-րդ դասարանների աշակերտների հետ, ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտությունները՝ ընդգծելով աշխատաշուկայում դրանց պահանջարկն ու ապագա կարիերայի զարգացման հեռանկարները։ Նրանք մանրամասն պատմեցին նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ընձեռած հնարավորությունների մասին՝ ընդգծելով կրթության մատչելիությունը, արդի շուկայի պահանջներին համապատասխան նորացված ծրագրերը, ինչպես նաև ուսման ընթացքում ձեռք բերվող գործնական հմտությունների կարևորությունը։

Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկումներին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին քոլեջի ներկայացուցիչներին՝ կրթական ծրագրերի, ընդունելության կարգի, կրթաթոշակային համակարգի և ուսանողական կյանքի վերաբերյալ։

Այցի նպատակն էր աջակցել աշակերտներին մասնագիտության ճիշտ ընտրության գործում, ամրապնդել կրթական հաստատությունների միջև համագործակցությունը և խթանել գիտելիքահեն հասարակության ձևավորումը։

Հանդիպման ավարտին քոլեջի ներկայացուցիչները աշակերտներին տրամադրեցին տեղեկատվական նյութեր և հրավիրեցին քոլեջ կազմակերպվող բաց դռների օրվան, որպեսզի վերջիններս ավելի մոտիկից ծանոթանան ուսումնական միջավայրին և կրթական հնարավորություններին։

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.04.2025)
Դիտումներ: 201 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar