Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Գորիսի Նահատակաց հուշահամալիրում տեղի ունեցավ հարգանքի տուրքի միջոցառում՝ ի հիշատակ մեկուկես միլիոն անմեղ զոհերի։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմն ու աշակերտներն այցելեցին հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու և լռությամբ հարգելու մեր ժողովրդի պատմության ամենացավալի էջերից մեկի զոհերի հիշատակը։ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակը յուրաքանչյուր հայի համար դառնում է կարևոր ուղերձ՝ կրթել սերունդներին պատմական ճշմարտության վրա հիմնված մտածողությամբ, սերմանել ազգային ինքնագիտակցություն և ձևավորել այնպիսի արժեհամակարգ, որի առանցքում կանգնած են մարդասիրությունը, խաղաղասիրությունն ու արդարության ձգտումը։ Հիշողությունն ուժ է։ Հիշում ենք՝ ոչ թե ատելու, այլ զգոն ու հպարտ մնալու համար։
| |
| |
Դիտումներ: 228 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |