Մայիսի 9-ը Գորիսում՝ Հիշողության, Հարգանքի և Հաղթանակի օր

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնին, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցները այցելեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշակոթողներ՝ խոնարհելով գլուխները նրանց անմար հիշատակի առաջ։ Այս խորհրդանշական օրը միավորեց անցյալն ու ներկան, հուշն ու պարտքը՝ վերստին հիշեցնելով, որ խաղաղությունը նվաճվում է պայքարով, իսկ հերոսությունը՝ անձնազոհությամբ։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայորդիների սխրանքը անջնջելի էջ է մեր պատմության մեջ։ Հազարավոր հայեր մարտնչեցին ռազմաճակատներում՝ համաշխարհային չարիքին դիմակայելով անսասան հավատով և նվիրումով։ Նրանց արժանապատիվ հետևորդները դարձան Արցախյան պատերազմների ազատամարտիկները, ովքեր նույն ոգով պայքարեցին արդարության և հայրենիքի պաշտպանության համար։

Մայիսի 9-ը ոչ միայն Հաղթանակի օրն է, այլև ազգային միասնականության, տոկունության և խաղաղ ապագայի խորհրդանիշ։ Այդ օրն է, երբ անցյալի հերոսները խոսում են մեր մաքրագործ հիշողության մեջ՝ ոգեշնչելով նոր սերունդներին և հիշեցնելով, որ ազգերի պատմությունը կերտվում է հավատքով, պայքարով ու զոհողությամբ։

Այսպիսի օրերն են ձևավորում հպարտ քաղաքացիներ, ովքեր գիտեն՝ որտեղից են գալիս և դեպի ուր պետք է գնան։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2025)
Դիտումներ: 223 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar