Գորիսի պետական համալսարանի ուսանողները դասավանդման փորձ են ձեռք բերել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մարտի 31-ից մինչև մայիսի 8-ն ընդգրկվել են ուսումնա-մասնագիտական պրակտիկայի գործընթացում, որն իրականացվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։

Վեցշաբաթյա պրակտիկան կարևոր փուլ էր ապագա մանկավարժների մասնագիտական ձևավորման գործընթացում։ Առաջին օրերին ուսանողները ծանոթացել են դպրոցական միջավայրին՝ հետևելով ուսումնական գործընթացին, ուսումնասիրելով դասարանների կառուցվածքն ու դասացուցակը։ Պրակտիկայի երկրորդ փուլում, «Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Լիանա Գրիգորյանի և Թագուհի Գրիգորյանի անմիջական վերահսկողությամբ, ուսանողները հնարավորություն են ստացել վարել ինքնուրույն դասընթացներ, ինչպես նաև ներգրավվել դասի պլանավորման և գնահատման գործընթացում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ցուցաբերել են նախաձեռնող մոտեցում, ոչ միայն զարգացրել են իրենց մասնագիտական հմտությունները, այլև սովորել են արդյունավետ աշխատել դպրոցական միջավայրում՝ շփվելով աշակերտների ու դպրոցական անձնակազմի հետ։

Պրակտիկայի մասնակիցներն էին՝ Աննա Հայրյանը, Արմինե Ասատրյանը, Միլենա Ավետյանը, Էլիտա Խաչատուրյանը, Մարիամ Ղուկասյանը, Ռուզաննա Միքայելյանը, Ռուզան Նադանյանը, Մարսելա Բաբաջանյանը, Նարե Պետրոսյանը, Վարդ Մելքոնյանը, Նարե Մաթևոսյանն ու Շահանե Աբալյանը։

      

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.05.2025)
Դիտումներ: 132 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar