Գորիսի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շարունակվում են 2024–2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում կազմակերպված պրակտիկաների պաշտպանությունները։ «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Պաշտպանությանը ներկա էին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ինչպես նաև «Անգլերեն» առարկայի ուսուցիչներ Լիանա Գրիգորյանն ու Թագուհի Գրիգորյանը։ Ուսանողները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, դասավանդման ընթացքում կիրառած մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաև՝ «SWOT» վերլուծության միջոցով գնահատեցին իրենց ուժեղ և բարելավման կարիք ունեցող կողմերը։ Նրանք խոսեցին նաև առաջացած դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև՝ ժամանակակից չափորոշիչներով դասավանդման առանձնահատկությունների մասին։ Շեշտադրվեց օրվա դասի պլանի կարևորությունը, որոնք օգնել են ուսանողներին արդյունավետ և կառուցվածքային դասեր կազմակերպել։ Պրակտիկայի ղեկավարները բարձր գնահատեցին ուսանողների պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը և արդիական մանկավարժական մոտեցումները՝ կարևորելով նաև դասերի հետաքրքիր և բովանդակալից բովանդակությունը։
| |
| |
Դիտումներ: 109 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |