Այս օրը կարևոր և հիշարժան կանգառ է ձեր կյանքի ճանապարհին։ Վերջին դասը խորհրդանշում է դպրոցական տարիների ավարտը, այն շրջանը, որտեղ ձևավորվել եք որպես անհատներ, ձեռք եք բերել գիտելիքներ, ընկերներ ու հիշողություններ, որոնք կուղեկցեն ձեզ ողջ կյանքում։ Դպրոցն ավելին է քան պարզապես կրթական հաստատություն։ Այն եղել է ձեր առաջին մեծ համայնքը, որտեղ սովորել եք սիրել, ընդունել, հաղթահարել դժվարությունները և պայքարել հաջողության համար։ Այս բոլոր արժեքներն ու փորձառությունները ձեր հետ են ու կլինեն ամուր հիմք ձեր հետագա կյանքի համար։ Ձեզ սպասում են նոր ընտրություններ, նոր պատասխանատվություններ և նոր ձեռքբերումներ։ Վստահ եղեք ձեր ուժերին, երբեք մի դադարեք սովորել և առաջ գնալ՝ պահպանելով ձեր մարդկային արժանապատվությունը ու բարությունը։ Մաղթում եմ ձեզ պայծառ ապագա, կյանքի ճիշտ ուղի և անսպառ հաջողություններ։ Սիրով և հարգանքով՝ | |
| |
Դիտումներ: 98 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |