Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի կապակցությամբ։ Սա պահ է, որը տարիներ անց էլ եք հիշելու՝ հուզմունքով, ժպիտով և երախտագիտությամբ։ Այն ոչ միայն դպրոցական կյանքի ավարտն է, այլև՝ մի նոր ճանապարհի սկիզբ, որն ամեն մեկդ կընտրի ըստ իր երազանքների ու նպատակների։ Դպրոցում դուք միայն դասեր չեք սովորել, այլ նաև կյանք՝ պատասխանատվություն, ընկերություն, աշխատասիրություն և նպատակասլացություն։ Վստահ եղեք, որ այս ամենն անպայման պտուղներ կտա ձեր կյանքի տարբեր փուլերում։ Ցանկանում եմ, որ նոր ճանապարհը ձեզ տանի դեպի հաջողություններ, բացահայտումներ և արժանապատիվ ապագա։ Մի վախեցեք փորձել, սխալվել, սովորել ու առաջ գնալ։ Դուք արդեն ունեք այն հիմքը, որը կառուցել եք դպրոցում։ Բարի ճանապարհ ու պայծառ ապագա ձեզ։ Հարգանքով՝ | |
| |
Դիտումներ: 64 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |