Մայիսի 27-28-ին Աղվերանում անցկացվեց Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից իրականացվող «Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի» տարվա ամփոփիչ համաժողովը, որը միավորել էր Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 30 դպրոցների ներկայացուցիչների՝ հնարավորություն ընձեռելով կիսվել փորձով, ներկայացնել արդյունքները և ընդլայնել համագործակցությունը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը համաժողովին ներկայացնում էին ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանն ու Աշակերտական խորհրդի նախագահ Կատրին Կարապետյանը։ Նրանք հանդես եկան դպրոցի Աշակերտական խորհրդի տարեկան գործունեության հաշվետվությամբ՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, ծրագրերը և նախաձեռնությունները։ Ծրագրի շրջանակում, ուսումնական տարվա ընթացքում, ԵՊՀ ՈւԽ ներկայացուցիչներն աշխատել են դպրոցների հետ՝
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում իրականացված աշխատանքների ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանը, ինչպես նաև աշակերտական խորհրդի ներկայացուցիչները։ Այս համաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ դպրոցների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման և աշակերտական ինքնակառավարման մշակույթի խորացման համար։
| |
| |
Դիտումներ: 114 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |